ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

«Նախորդ ցուցահանդեսին դիտողություններ հնչեցին, որ ներկայացված աշխատանքների մեջ Արցախը չի երևում»

«Նախորդ ցուցահանդեսին դիտողություններ հնչեցին, որ ներկայացված աշխատանքների մեջ Արցախը չի երևում»
15.09.2012 | 22:10

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացված «Արցախի ժամանակակից կերպարվեստը» ցուցահանդեսին մասնակցում են արցախաբնակ շուրջ 20 նկարիչ: Ցուցադրված 106 աշխատանքներից 8-ը քանդակ է, մնացածը` գրաֆիկա, գունանկար:

«Նախորդ ցուցահանդեսին դիտողություններ հնչեցին, որ ներկայացված աշխատանքների մեջ Արցախը չի երևում: Այս անգամ գոհ են, դեռ վատը չենք լսել»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը:
Արցախի նկարիչների միությունը ստեղծվել է 1993-ին: Ներկայումս ունի 30 անդամ: Լենորդ Զաքարյանը 10 տարի է ինչ ղեկավարում է միությունը. այդ տարիների ընթացքում սա Հայաստանում անցկացվող երրորդ ցուցահանդեսն է:
«Պրոֆեսիոնալ նկարիչներ Արցախում կան, բայց և այնպես մի փոքր զիջում են հայաստանցիներին: Մենք այստեղից շատ բան ենք սովորում»,- ասաց Լենորդ Զաքարյանը:
Նշենք, որ Արցախի նկարիչների միությունը չունի հիմնական տարածք: Ցուցահանդեսները կազմակերպվում են տարբեր վայրերում:
Լենորդ Զաքարյանը նշեց նաև, որ Շուշիում պատկերասրահ է բացվում, ուր ընդգրկված են մեծ թվով նկարներ` բերված Հայաստանից, Ռուսաստանից:
«Նույնիսկ Ստեփանակերտում չունենք պատկերասրահ,- ասաց նա:- Քաշաթաղում կա, բայց ուրախ ենք, որ ստեղծվում է նորը: Լինելու է գործող պատկերասրահ, տարածաշրջանում` ամենամեծը»:
Հավելենք, որ Լենորդ Զաքարյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 20-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ